|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այսօր պաշտոնական դարձավ, որ Արցախում ընտրություններից հետո ձևավորված իշախանական համակարգում պաշտոններ են ստացել Մասիս Մայիլյանը (ԱԳ նախարար) և Սամվել Բաբայանը (ԱԽ քարտուղար):
Չեմ պատրաստվում քննել Արցախի Հանրապետության նոր նախագահի որոշումները:
Իհարկե, համամիտ եմ Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանման կարևորության հետ:
Սակայն միաժամանակ չեմ կարող այս հարցը չտալ:
Նման ոլորտներում (անվտանգություն և արտաքին հարաբերություններ) նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է:
Հուսամ, այո...»։
Հիշեցնենք՝ այսօր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը նոր կադրային նշանակումներ է կատարել. արտաքին գործերի նախարար է նշանակել Մասիս Մայիլյանը, իսկ ԱԽ քարտուղար՝ Սամվել Բաբայանը։