|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը այսօր երկրի արտգործնախարարությունում հանրագիր հանձնեց Արևելյան Եվրոպայի բաժնի պատասխանատուներ Շառլոթե վան Բաքին և Իրենե Կրախտին։ Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին Մասիս Աբրահամյանը և Նուբար Վարդանյանը։
Բովանդակային զրույցի ընթացքում քննարկվեցին Արցախում այսօր տիրող իրավիճակը, Նիդերլանդների խորհրդարանի հայանպաստ որոշումները և կառավարության արտաքին քաղաքականությունը։ Երկուստեք բարձր գնահատվեց նման հանդիպումների կարևորությունը՝ տեղեկությունների փոխանցման և հարաբերությունների զարգացման համար։
Տիկին Բաքը վստահեցրեց, որ Նիդերլանդները շարունակելու են հնարավոր բոլոր միջոցները ներդնել Արցախի հիմնահարցի լուծման համար, ինչպես նաև Հայաստանի և Արցախի զարգացմանը հարատև աջակցություն ցուցաբերելու գործում։