|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսական Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգն աշխարհի ամենաառաջատար ՀՕՊ համակարգերից է և առանձնահատուկ մարտահրավեր ՆԱՏՕ-ի համար: Այս մասին գրում է 19FortyFive պորտալը:
«Ս-500-ը հակաօդային պաշտպանության շատ ավելի հզոր զենք է, քան իր նախորդը՝ Ս-400-ը: Նման զենքերի՝ գերձայնային հրթիռներ խոցելու ունակությունը դաշինքի համար կդառնա նոր, հատուկ մարտահրավեր», - ասվում է հոդվածում:
Պորտալը բացատրում է, որ հակաօդային պաշտպանության նոր համակարգն ի վիճակի է ցանկացած բարձրության և արագության հարված հասցնել առկա և կանխատեսվող հարձակվողական ցանկացած զենքի: Ավելին՝ այն ավելի դիմացկուն է էլեկտրոնային աղավաղումների նկատմամբ: