|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի համար երեք հիմնական մարտահրավեր եմ տեսնում՝ կրթություն, բարեկեցություն, արդարություն: Այս մասին «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Եթե կարողանանք կոնկրետ իմաստ դնել այս ամենի մեջ, նախաձեռնություններ, համոզված եմ, որ ուրցաձորցիներն առավոտյան արթնանալիս այս երեքի մեջ ինչ-որ մի բան իրենց համար կտեսնեն: Երբ իր երեխան կգնա նորմալ, լավ դպրոց, կկրթվի, բավականին կարևոր և պատասխանատու որոշումներ կկարողանա կայացնել իր համայնքում, իր պետությունում, դա էական առաջընթաց կարող է ապահովել մեր երկրի համար»,- նշեց նա: