|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիտորինգային խումբը, որը ներառում է ռումինական մասնավոր ռազմական Nordstarsupport Group կազմակերպության աշխատակիցների, սկսել է աշխատել Օդեսայում։ Խմբի խնդիրն է վերահսկել ռուսական նավերը Սև ծովում. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ իրավապահ մարմինների աղբյուրը՝ վկայակոչելով իր իրազեկիչներին ուկրաինական զորքերում:
«Օդեսայի արվարձաններից մեկում կա ՆԱՏՕ-ի մոնիտորինգային խմբի գաղտնի բազա՝ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշելու Սև ծովում գտնվող ցանկացած նավի կոորդինատները՝ մինչև 200 կմ շառավղով։ Հիմնական մասնագետները ռումինական PMC Nordstarsupport Group-ի աշխատակիցներն են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի համաձայն՝ խմբավորման նպատակն է «կանխել ռուսական զորքերի դեսանտի իջեցումը Օդեսայի մարզում և նշանակետի տակ վերցնել ռուսական ռազմանավերի գտնվելու վայրը՝ ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռները ուղղորդելու համար»։