|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռումինացի Ադրիան Սոբարուն նետվել է խորհրդարանի պատշգամբից՝ որպես բողոք կառավարության օրենսդրական նախաձեռնության դեմ, տեղեկացնում է Mail Online-ը:
Ադրիան Սոբարուն կանգնել է պատշգամբի բազրիքին եւ դիմելով պատգամավորներին` բղավել` «Դուք խոցել եք մեզ, սպանել մեր երեխաների ապագան: Ազատությո~ւն» եւ ցատկել 7 մետր բարձրության պատշգամբից:
Սոբարուն ընկել է պատգամավորների վրա, բայց լուրջ վնասվածքներ չի ստացել: Երբ շտապօգնության աշխատակիցները տարել են նրան, նա շարունակել է բղավել` «Ազատությու՜ն»:
Այժմ նա հիվանդանոցում է, պետք է վիրահատվի: Բժիշկները Ադրիան Սոբարուին խորհուրդ են տվել դիմել հոգեբանի օգնությանը:
Ենթադրվում է, որ նրա բողոքը ուղղված է եղել կառավարության խիստ միջոցների դեմ: Կառավարությունը վերջերս մի շարք փոփոխություններ է կատարել՝ բարձրացրել է հարկերը եւ նվազեցրել աշխատավարձրերը:

