կարևոր
1588 դիտում, 7 ժամ առաջ - 2025-09-05 14:43
Աշխարհ

Հունգարիա - Ուկրաինա - Ադրբեջան. արդյո՞ք Օդեսա-Բրոդի նավթատարի ուրվականը կվերադառնա մոռացությունից

Հունգարիա - Ուկրաինա - Ադրբեջան. արդյո՞ք Օդեսա-Բրոդի նավթատարի ուրվականը կվերադառնա մոռացությունից

«Նավթի եւ գազի արդյունահանման հունգարական հանրային սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությունը» (MOL Group) մշակում է ոչ Ռուսաստանից նավթի այլընտրանքային մատակարարումների տարբերակները։  Հատկանշական է՝ Բուդապեշտում անդրադարձել են Օդեսայից նավթատարի աշխատանքը վերականգնելու գաղափարին.համենայնդեպս, հենց նման վարկած է Bloomberg-ին տված հարցազրույցում հնչեցրել դեռեւս հուլիսի սկզբին ընկերության մենեջերներից մեկը՝ Փալ Սաբոն:

Նրա խոսքով՝ հումքը կարող է հասնել Բրոդի, որտեղ խողովակաշարը միանում է «Դրուժբա» նավթամուղի հարվային ճյուղին (Բելառուսի միջոցով)։ Սաբոն հստակեցրել է՝ նավթն իր տարածքով ներմուծվելու է, որը նախ լցանավերով մատակարարվելու է Օդեսայի նավահանգիստ։Կարելի է ենթադրել՝ այստեղ նավթի ակնարկ կա Կասպից ծովի արեւմտյան ափերից։ Հենց Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի մշակման միջազգային կոնսորցիումի արտադրանքն է, որի մեջ մտնում է նաեւ MOL ընկերությունը, 2020-ականների սկզբին եւ նախկինում դիտակվում էր որպես Ուկրաինայի համար ռուսական նավթի այլընտրանք։ Այս ուղին Հունգարիայի համար նշանակում է մուտք դեպի նավթի բոլոր այլընտրանքային մատակարարումները՝ շնորհիվ նույն խողովակի Բալթյան (Գդինիայի եւ Գդանսկի միջով) եւ Սեւ ծովերի հասանելիության,- ասել էՍաբոն: MOL-ը նաեւ հիշեցրել է՝ Odessa Brody MNP-ն չի գործում մոտ 11 տարի, չնայած նրա տնտեսական պահանջարկը եւ աշխարհագրական եկամտաբերությունը մնում են բարձր Լեհաստնի եւ Բալթյան երկրների համար: Ընկերությանը չեն անհանգստացնում ոչ Օդեսայի պարբերական գնդակոծությունները, ոչ էլ ականները Սեւ ծովի ափի զգալի հատվծներում։ Համաձայնվելով արեւմտյան ապահովագրողների հետ՝ Կիեւը ստեղծեց ծովային առեւտրային երթուղի: Իսկ MOL-ում դիտարկում են Օդեսայից Լվովի մարզի Բրոդի քաղաք գնացող նավթամուղը՝ մատակարարումների դիվերսիֆիկացման լավագույն տարբերակը, չի կասկածում արեւմտյան գործակալությունը։

Տեղեկություններ կան՝ Օդեսա-Բրոդայի «խողովակը» կօգտագործվի Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարձակումներից վնասված «Դրուժբա» նավթամուղի հատվածների փոխարեն,որը տանում է դեպի Սլովակիա եւ Հունգարիա։Առավել եւս, որ MOL-ի ղեկավարությունն առաջ անցնելով է մտածում, իսկ առջեւում ԵՄ-ի մինչեւ 2028 թ-ի հունվարի 1-ը ՌԴ-ից ածխաջրածիններից լիակատար հրաժարումն է։ Ըստ էության, Հունգարիային եւ Սլովակիային մատակարարումների պահպանումը Եվրահանձնաժողովի վճռականության խորապատկերին հենց քաղաքական առեւտրի առարկա է եւ պատժամիջոցների հերթական փաթեթի արգելափակման սպառնալիք։

Հիշեցնենք՝ «Օդեսա-Բրոդի» նավթամուղը (1970-ականների երկրորդ կեսի տնտեսական փոխօգնության խորհրդի երկարամյա նախագիծը, որն իրականացվել է դրա լուծարումից շատ տարիներ անց, արմատապես փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակում) կառուցվել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի օրոք 2000-ականների սկզբին։ Մինչեւ 2024 թ-ը խողովակաշարը, որն ի սկզբանե նախատեսված էր Կասպյան նավթը Լեհաստանի Գդանսկի նավթավերամշակման գործարան հասցնելու համար՝ շրջանցելով Ռուսաստանի տարծքը, մղեց ընդամենը 1,5 միլիոն տոննա, որից հետո այն հիմնականում օգտագործվում էր հակադարձման համար: Մայիս 2011 «Օդեսա-Բրոդի» նավթամուղով տեղի է ունեցել Azeri Light մակնիշի նավթի փոխադրումը Իվանո-Ֆրանկովսկի մարզի Նադվորնայա քաղաքում գտնվող «Նեֆտեխիմիկ Մերձկարպատյա» նավթավերամշակման գործարան (60 հազար տոննա) եւ Լվովի մարզի Դրոգոբիչ քաաքում գտնվող NPK-Galichina նավթավերամշակման գործարան (20 հազար տոննա): Մինչեւ 2024 թ-ը ներառյալ այս խողովակով ընդհանուր առմամբ 1,5 միլիոն տոննա նավթ է մղվել (որի մինչեւ 80%-ը կրկին արեւմտյան Կասպից էր), որից հետո այն հիմնականում օգտագործվել է հակադարձման համար: 2014 թ-ին նավթամուղն անցավ օլիգարխ Կոլոմոյսկու ձեռքը, ով այդպես էլ դրա կիրառումը չգտավ, չնայած այդ ժամանակից ի վեր բաակցություններ են ընթանում յաս զարկերակի կանոնավոր օգտագործման եւ հակադարձ ռեժիմով:

MOL-ի հուլիսյան հայտարարությունը որոշակիորեն հակասում է Հունգարիայի վարչապետի այն դիրքորոշմանը, որ երկիրը պետք է պահպանի ռուսական սեւ ոսկու մատակարարումները «բԴորւժբայի» համաձայն, նշում է «Վավթ եւ կապիտալ» պարբերականը: Դրա համար Բուդապեշտը պատրաստ էր նույնիսկ արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։

Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել՝ MOL-ի ղեկավարությունը փորձել է գործել կանխամտածված՝ ենթադրելով Կիեւի ահաբեկչական հարվածները Ունեչկա բաշխիչ կետին (հնարավոր է՝ ոչ միայն անօդաչու թռչող սարքերով, այլեւ հրթիռներով) «Դրուժբա» նավթամուղի գծում։ Ավելին, առջեւում ԵՄ-ի՝ մինչեւ 2028 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանից ածխաջրածիններից լիակատար հրաժարումն է։ Ըստ էության, Հունգարիային եւ Սլովակիային մատակարարումների պահպանումը Եվրահանձնաժողովի վճռականության խորապատկերին մնում էր քաղաքական առեւտրի առարկա եւ պատժամիջոցների հերթական փաթեթի արգելափակման սպառնալիքներ։ Մանավանդ որ, ըստ առկա տեղեկությունների, Օդեսա-Բրոդին կօգտագործվի նաեւ 2028ի հունվարի 1-ից, ինչի մասին չի կարելի բավարար չափով վստահությամբ ասել «Դորւժբա» սլովակյան եւ հունգարական ճյուղերի մասին։

Հայտնի է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Ալիեւի միջեւ ավանդական ջերմ հարաբերությունների մասին, որը 2026ի սկզբին ազդարարել էր ․«հերթական պայմանագրով հունգարական ընկերությունը կսկսի աշխատել ադրբեջանական նավթային հանքավայրերում՝ ցամաքում։ Անցյալ տարվանից մենք սկսել ենք բնական գազ արտահանել Հունգարիա... մենք կարող ենք ապահովել գազի մատակարարումը Հունգարիայի կարիքների մակարդակով»: Վերեւում մասամբ նշվեց․2019ին այդ նույն MOL Group-ը դարձավ Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկի մշակման կոնսորցիումի երրորդ կարեւոր ներդրողը՝ ձեռք բերելով Chevron անդրազգային ընկերությունից 9,57% բաժնեմաս, իսկ 2020 թ-ի ապրիլին հունգարական ընկերությունը փոխառեց 8,9% բաժնեմաս Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։ Արդյունքում, այդ ժամանակահատվածում MOL Group-ի ընդհանուր ներդրումները Ադրբեջանի էներգետիկ ոլորտում կազմել են 2 միլիարդ դոլար:

Այսպիսով, երկու երկրների էներգետիկ համգործակցությունը դիվերսիֆիկացման միտում ունի։ Դեռեւս 2,5 տարի առաջ՝ 2023 թ-ի մարտին, նույն MOL ընկերությունը սկսեց օգտագործել ադրբեջանական նավթը Բրատիսլավայի իր նավթավերամշակման գործարանում տարբեր տեսակի վառելիք արտադրելու համար՝ ռուսական նավթամթերքի առեւտրի արգելքից հետո (2023 թ-ի հունիսի 2-ին SOCAR-ը եւ MVM ընկերությունների խումբը համաձայնագիր են ստորագրել 100 միլիոն խորանարդ մետր բնական գազի մատակարարման վերաբերյալ։ 2024 թ-ի հունիսի 5-ին MVM ընկերությունների խմբի հետ ստորագրվել են «Շահդենիզ» նախագծում բաժնեմասի գնման փաստաթղթերը, իսկ սեպտեմբերի 20-ին MOL ընկերոթյունների խմբի հետ՝ Շամախի-Գոբուստան տեղամասում հետախուզման, զարգացման եւ արդյունհանման փաստաթղթերը):

Սկզբում նավթը շելֆային հանքավայրից հասել է Բաքվի մերձակա Սանգաչալի տերմինալ, որտեղից Բաքու – Թբիլիսի – Ջեյհան խողովակաշարով մղվել է Միջերկրական թուրքական նավահանգիստ։ «Թուրքիայի Ջեյհան նավահանգստից Seavelvet լցանավով Խորվաթիայի Օմիշալ նավահանգիստ է հասցվել 90 հազար տոննա հում նավթ, որը Ադրիատիկ խողովակաշարով կտեղափոխվի Slovnaft ընկերության նավթավերամշակման գործարան։ «Նոր աղբյուրի նավթը կամրապնդի MOL խմբի կայունությունն ու ճկունությունը, ինչը հատկապես կարեւոր է ռուսական ծագում ունեցող նավթամթերքի արտահանման նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո», – պարզաբանել է ընկերոթյունը՝ առաջնահերթություն համարելով «նավթի մատակարարման աղբյուրների որոնման հարցում ճկունության բարձրացումը» ԵՄ պատժամիջոցների քաղաքակնության պայմաններում: MOL-ի կարծիքով՝ «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում վառելիքի մատակարարման անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը այլընտրանքային երթուղիներ գտնելն ու ապահովելն է՝ պահպանելով մատակարարման ավանդական ուղիները»: Դեռեւս 2016 թ-ին ալիեւի հետ բանակցությունների արդյունքում Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պորոշենկոն ուրախությամբ խոսեց Բաքու – Սուպսա եւ Օդեսա – Բրոդա խողովակաշարերի միացյալ կոնսորցիումի հնարավոր հիմնադրման մասին՝ British Petroleum-ի եւ SOCAR-ի վճռորոշ մասնակցությամբ։ Այնքան էլ պարզ չէ, թե արդյոք կհաջողվի նոր շունչ հաղորդել այս կասկածելի գաղափարին, սակայն շահագրգիռ կողմերը կմտածեն այդ մասին։

Այսպես թե այնպես, խոսքը գնում է Ուկրաինա-արեւելաեվրոպական տարանցիկ համակարգի «զննման» մասին, որը հիմնված է Կասպից ծովի ափերից նավթի մատակարարումների վրա եւ շրջանցում է Ուկրաինայի զինված ուժերի գրոհայինների հարվածի տակ գտնվող «Դրուժբայի» զարկերակները։

 

Դմիտրի Նեֆյոդով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի