|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
«Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր ադրբեջանական աղբյուրները, հայտնում է, որ Ալիևը փակ դռների հետևում Պուտինի հետ հանդիպման ժամանակ բողոքել է ԵՄ-ից։
Մասնավորապես՝ նա խիստ անհանգստացած է Ֆրանսիայի և Եվրամիության գործողություններից, որոնք վերջին շրջանում ակտիվորեն աջակցում են Հայաստանին:
«Կոմերսանտը» գրում է. «Բաքուն վրդովված է հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի գործառույթ ստանձնելու՝ Եվրամիության փորձերից: Նրանք կարծում են, որ դա Երևանին դրդում է վերանայել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Միևնույն ժամանակ, «Կոմերսանտի» ադրբեջանական աղբյուրը հասկացրել է, որ «խաղադրույք է կատարվում այն բանի վրա, որ Բաքվին սադրեն, արմատական քայլերի հրահրեն և դրանցում ռուսական բանակին ներգրավեն»: Նա նշել է, որ այս կրիտիկական պահին «անհրաժեշտություն կա համապատասխանեցնելու նախագահներ Պուտինի և Ալիևի գործողությունները»: