|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիան պատրաստվում է դադարեցնել Ֆրանսիայի հետ 18-ամյա համագործակցությունը արբանյակների արտադրության ոլորտում. գրում է թուրքական Sabah թերթը:
Եթե Թուրքիայի կողմից տիեզերք արձակված 4 արբանյակներն արտադրվել էին ֆրանսիական Alcatel ընկերության կողմից, ապա նոր արբանյակների արտադրությունը Թուրքիան պատրաստվում է վստահել Mitsubishi ճապոնական ընկերությանը:
Թերթը հայտնում է, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության, նաեւ դիվանագիտական հարաբերությունների վրա բացասական է անդրադառնում Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի վարած քաղաքականությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ է հանդես գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն: