Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ֆրանսիայից պահանջել է ներողություն՝ Միջերկրական ծովում ֆրանսիական նավի դեմ սադրանք իրականացնելու մեջ մեղադրելու համար:
«Սա անհիմն հայտարարություն է: Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի Թուրքիայից», - հայտարարարել է թուրք նախարարը՝ գերմանացի գործընկերոջ՝ Հայկո Մաասի հետ հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել բոլոր երկրների հետ, ներառյալ Ֆրանսիայի, Լիբիայում հրադադար հաստատելու համար՝ մեղադրելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հալիֆա Հաֆթարին՝ հակամարտության խաղաղ կարգավորումը չընդունելու մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ֆրանսիական նավը փորձել էր խուզարկություն իրականացնել Լիբիա ուղևորվող թուրքական նավում՝ Լիբիա զենք տեղափոխելու կասկածանքով, սակայն թուրքական նավին ուղեկցող թուրքական ռազմանավերը հրթիռներն ուղղել են ֆրանսիական նավի ուղղությամբ։