|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է ադրբեջանական արձագանքը և ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության պատասխանը․
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, նրանց զինված ուժերի դաժանությունների, ՀՀ սահմաններին մարդու իրավունքների խախտումների ու թշնամանքի քաղաքականության հետ դրանց կապի մասին հուլիսի 12-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձից հետո ադրբեջանական դիվանագիտական առաքելությունը հանդես է եկել պատասխանով:
Կից նյութում ադրբեջանական արձագանքն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ելույթին աջակցող կարևոր արձանագրումներով պատասխանը ադրբեջանական կողմին (նյութը հայերեն թարգմանությամբ է)»: