|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Որպես ՄԱԿ-ի անդամ, ոչ կառավարական կազմակերպություն (ՈԿԿ/ NGO) և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ECOSOC) խորհրդական անդամ, Հայ օգնության միությունը կմասնակցի մի բազմանիստ խորհրդակցական աշխատանքային նիստի` ՄԱԿ-ի Կանանց իրավիճակի հանձնաժողովի (CSW) 58-րդ համաժողովին:
Խորհրդակցական համաժողովի այս տարվա գլխավոր թեման է «Հազարամյակի զարգացման նպատակների գործադրության մեջ կանանց ու աղջիկների մարտահրավերներն ու նվաճումները»: Այս գլխավոր թեմային զուգահեռ, կքննարկվեն «Կանանց ու աղջիկների ներառումն ու մասնակցությունը կրթական, վարժողական ուսմունքի, գիտության և ճարտարարվեստի բնագավառներում, ինչպես նաև կանանց համար պարկեշտ աշխատանքի համեմատ` հավասար իրավունքների առաջացում» վերնագրի տակ ներկայացված հարցերը: