|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քուրդիստանի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ ռազմական գործողություններ են իրականացվել Իրաքի Մեթինի և Հաքուրքի շրջաններում․ պարտիզանները ոչնչացրել են 6 զավթիչի:
Հուլիսի 7-ին՝ ժամը 19: 30-ին, պարտիզանները թուրք զավթիչների դեմ ռազմական գործողություն են իրականացրել Կորդինե լեռան վրա: Զինյալների առաջին խումբը գրոհել է թշնամու դիրքերը, ինչը հանգեցրել է երկու զավթիչների ոչնչացման: Այնուհետև պարտիզանների երկրորդ խումբը հարձակվել է թուրք զինվորների մեկ այլ դիրքի վրա, ոչնչացվել է մեկ թուրք:
Ընդհանուր առմամբ, այս գործողության արդյունքում դիմադրության մարտիկները, կիրառելով պարտիզանական պատերազմի ոլորտում վերջին մարտավարական զարգացումները, ոչնչացրել են երեք զավթիչի և թշնամու երկու դիրք:
Հուլիսի 7-ին՝ առավոտյան ժամը 8: 30-ին, Գրե Լելիկանում պարտիզանները մարտական գործողություններ են իրականացրել նահատակ Շերվանի անունը կրող լեռան վրա գտնվող օկուպանտների դեմ: Արդյունքում՝ ոչնչացվել է հակառակորդի մեկ մարտական դիրք և երեք զավթիչ: Դրանից հետո թուրք զավթիչները քաղաքացիական տրանսպորտով դիրքերից հեռացրել են մահացածների մարմինները: