|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քուրդիստանի Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել քրդական վերջին ինքնապաշտպանական գործողությունների վերաբերյալ՝ ընդդեմ օկուպանտ թուրքական զորքերի:
Ըստ քրդական ստորաբաժանման` Իրաքի հյուսիսային Սերհաթ և Հաֆթանին շրջաններում (քրդաբնակ շրջաններ) թուրքական զորքերի դեմ ռազմական գործողությունների շրջանակում ընթացիկ ամսվա ընթացքում հաջողվել է թուրքական բանակին մարդկային և տեխնիկական կորուստներ պատճառել:
Միայն դեկտեմբերի 19-ին քրդերին հաջողվել է թուրքական ռազմական դիրք ոչնչացնել` սպանելով 4 թուրք զինվորների: Դեկտեմբերի 17-ին էլ է նմանատիպ գործողություն տեղի է ունեցել` թուրքական կողմին պատճառելով մարդկային կորուստներ: Այսպես՝ քրդերի կողմից վերջին շրջանում ոչնչացվել է 7 թուրք զինվոր: