|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-PKK) ռազմական թևերից մեկի՝ «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (HPG) և թուրք զինվորների միջև բախումներ են սկսվել Հյուսիսային Իրաքի Բարզանի շրջանում։ Բախումների ժամանակ 6 թուրք զինվոր է սպանվել։ Այս մասին հայտմում է ermenihaber.am կայքը` քրդական ANF գործակալության հղումով:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ թուրք զինվորները բավականաչափ մոտեցել են քուրդ զինյալների հենակետերին, ինչին ի պատասխան քրդական կողմը կրակ է բացել, արդյունքում` թուրքական կողմը տվել է 6 զոհ:
Թուրքիան, ի պատասխան այս գործողությունների, կրակի տակ է պահել բախման տարածքը, որի ընթացքում թիրախավորել է նաև խաղաղ բնակչությանը։
Ըստ գործակալության` բախումների ժամանակ քուրդ զինյալները կենդանի ուժի ոչ մի կորուստ չեն ունեցել։
Հավելենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։