|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի զինված ուժերի զինծառայող է զոհվել Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում․ հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ Հարուն Չալըշքանը դարձել է PKK ահաբեկիչների գործադրած ինքնաշեն պայթուցիկ սարքի զոհը: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի իրականացրած Pençe Yıldırım օկուպացիոն գործողության տարածքում։
Թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ 1984 թվականից, երբ PKK-ի զինյալներն առաջին անգամ սկսեցին լայնածավալ զինված պայքարը Թուրքիայում, այս «կազմակերպության ձեռքով սպանվել են թուրքական անվտանգության ուժերի 7500 ծառայող»: