|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայում թուրքական և սիրիական ընդդիմության կողմից օկուպացված Իդլիբի շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել է 3 թուրք զինծառայող։
Ավելի վաղ հաղորդվել էր Իդլիբում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու զինծառայողի մահվան և երեք թուրք զինվորականների վիրավորվելու մասին:
Թե կոնկրետ ով է իրականացրել հարձակումը, անհայտ է: Սակայն թուրքական ԶԼՄ-ները, այդ թվում`«Ենի Շաֆաք»-ը, շտապել են մեղադրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:
Միևնույն ժամանակ Հյուսիսային Իրաքում հրետակոծության հետևանքով սպանվել է Թուրքիայի զինված ուժերի զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: Ըստ «Անադոլու»-ի՝ այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ «ահաբեկիչները գնդակոծել են թուրքական բանակի հակաահաբեկչական գործողության տարածքը»: