|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ապստամբների հետ բախման արդյունքում թուրք զինվոր է սպանվել: Այս մասին հունիսի 28-ին էր հաղորդել Անադոլու գործակալությունը:
Բախումները տեղի են ունեցել Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ձեռնարկած «Ճանկ-վագր» ռազմական գործողության ընթացքում:
Հիշեցնենք, որ «Ճանկ-արծիվ» և «Ճանկ-վագր» գործողությունները սկսվել են հունիսի 14-15-ը: Իրաքի կառավարությունը մեղադրել է Անկարային սադրանքների մեջ, որոնք խարխլում են երկրի ինքնիշխանությունը: