|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հյուսիսային Իրաքում «Քրդական աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) դեմ ուղղված «Ճանկ-արծիվ» գործողության մեկնարկի մասին: Այս մասին հայտարարվել է հունիսի 15-ին ՝ գերատեսչության հայտարարության մեջ:
Հատուկ գործողությունը կիրականացվի Սինջարում, Քանդիլում, Քարաչաքում, Զապում, Հաքուրքում և Ավասին-Բասյանում:
Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարձակվողական ռազմական գործողություններն իրականացվելու են միջազգային նորմերի շրջանակներում, ինչը թույլ է տալիս իրականացնել ռազմական գործողություններ ինքնապաշտպանության նպատակով:
Հիշեցնենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, և երկրում նրա գործունեությունն արգելված է: Քրդերը պայքարում են պետության ներսում սեփական ինքնավարություն ունենալու իրավունքի համար: Իսկ Իրաքի հյուսիսում էլ գտնվում է ՔԱԿ-ի բազմաթիվ դիրքեր, որտեղից քրդերը պայքար են մղում սեփական ինքնավարության համար։
Հիշեցնենք, որ Թուրքիան Իրաքում արդեն մի շարք ռազմական գործողություններ է ձեռնարկել, որոնցից ամենավերջինը 2019 թ. մայիսից սկսված «Ճանկ 1», «Ճանկ 2», «Ճանկ 3» գործողությունները։