|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքական իշխանամետ Haber7 լրատվական կայքը ուշագրավ հոդված է հրապարակել, որում պնդում է, թե իբր Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) շարքերում կան ռուսական հետախուզության աշխատակիցներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռուսական Մազլում Ռուս կեղծանունով ոմն անձ (ենթադրաբար՝ Չելյաբինսկի բնակիչ) կապված է ռուսական հետախուզության հետ և Սինջարում PKK-ի պատասխանատու ներկայացուցիչն էր: Նշվել է, որ նա մասնակցել է մի շարք գործողությունների Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և ստացել ռուսական հետախուզության աջակցությունը: Ընդգծվել է, որ նա ակտիվորեն մասնակցել է Թուրքիայում (Հաքքարի, Շըրնաք, Վան և Բինգյոլ) թուրքական զինված ուժերի հետ բախումներին:
Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) երկար ժամանակ հետապնդում էր նրան: Թուրքական զինված ուժերը, հենվելով տեղական աղբյուրների վրա, օդային հարվածներ են հասցրել Սինջարի ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է 18 «անջատողական», այդ թվում՝ Մազլում Ռուսը: