|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքի կառավարությունն ԱՄՆ-ին խնդրել է ավելացնել երկրի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դիրքերին հասցվող հարվածների թիվը. հայտնում է Взгляд-ը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Ալի ալ Խակիմը։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի ավիահարվածները «վճռորոշ ազդեցություն» են ունեցել խմբավորման պոտենցիալի վրա:
«Այնպես որ մենք խնդրում ենք ԱՄՆ-ին շարունակել, մենք խնդրում ենք ավելացնել թիրախների, ինչպես նաև ավիահարվածների թիվը: Դա շատ կարևոր է մեզ համար»,-ասել է դիվանագետը։