|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քուրդիստանի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը տեղեկատվություն է հրապարակել Թուրքիայի՝ հարավային Քուրդիստան (Իրաքի հյուսիս) ներխուժելու շարունակական փորձերի դեմ պարտիզանական պայքարի ճակատում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ:
Ըստ կենտրոնի՝ պարտիզանների պատասխան գործողությունների ընթացքում սպանվել է հակառակորդի 14 զինվոր, ոչնչացվել են թուրքական բանակի մի քանի մարտական դիրքեր: Մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է վեց պարտիզան:
Քրդերը հայտնում են նաև, որ մայիսի 29-ին Չիլո Բիչուկում թունելային համակարգը գնդակոծելու ժամանակ թուրքական զինուժը դարձյալ թունավոր գազ է կիրառել: