|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քրդական YPG-ն (Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր) հայտնել է, որ պարտիզանական գործողությունների արդյունքում սպանվել է 14 թուրք զինվոր, ևս 1-ը վիրավորվել է, 1 մարտական դիրք է ոչնչացվել։ Բացի դրանից՝ խոցվել է 1 հարվածային ուղղաթիռ և 1 անօդաչու թռչող սարք։
Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որը տեղեկատվություն է պարունակում Իրաքի Հյուսիսային Քուրդիստանի Միդիա պաշտպանական գոտում թուրքական օկուպացիոն բանակի դեմ գործողության մասին։ Քրդական ուժերը հայտնում են, որ ապրիլի 23-25-ը իրականացված գործողությունների ընթացքում 14 թուրք է ոչնչացվել:
Հիշեցնենք, որ Թուրքիան ապրիլի 18-ին ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում: