|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հարավային Սուդանում կրկին ՄԱկ-ի առաքելությունը սպասարկող ռուսաստանյան ուղղաթիռ է խոցվել. հայտնում է Интерфакс-ը: Ուղղաթիռի անձնակազմը բարեբախտաբար չի տուժել:
Սա մեկ ամսվա ընթացքում ռուսական ուղղաթիռի կործանման երկրորդ դեպքն է: Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի 21-ին Հարավային Սուդանում ՄԱԿ-ի առաքելությունը սպասարկող ռուսաստանյան Մի-8 ուղղաթիռը խոցվել էր հարավսուդանյան բանակի կողմից: Ավելի ուշ հարավսուդանյան բանակը խոստովանել էր, որ սխալմամբ է կործանել ուղղաթիռը: Նրանք կարծել են, թե այն թշնամուն է պատկանում: