|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է ճգնաժամ, և այն ստեղծողները հանրային ճնշման տակ հունիսի 20-ին նշանակել են ընտրություններ ու փորձելու են վերարտադրվել»,- Էջմիածնում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր գիտակից հայ մարդու, քաղաքացու գլխավոր խնդիրն է հեռացնել այս չարիքի կառավարությանը, վերջ դնել ստին, կեղծիքին, թշնամանքին, փակել այդ ամոթի և խայտառակության էջը և ուժեղ Հայաստանի նոր սկիզբը դնել»,- հայտարարեց Սաղաթելյանը։