|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նիկոլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի և եղբոր երեխաները Ներքին Պտղնիում այս օրերին շարունակաբար պոկել են «Հայաստան» դաշինքի շտաբի պաստառները։ Ներքին Պտղնիում այսօր քաղաքացու տեսախցիկը ֆիքսել և Yerkir.am-ին է ուղարկել տեսագրություն, որտեղից պարզ է դառնում, թե ինչպես է երեխան փորձում կրկին պոկել «Հայաստան» դաշինքի շտաբի պաստառը, սակայն չի հասցնում ավարտին. քաղաքացին հորդորում է երեխային՝ վերստին փակցնել այն:
Բնականաբար, զարմանալի չէ, որ հայրենադավ իշխանության կարկառուն ներկայացուցիչ Քրիստինե Պողոսյանը սեփական անբարոյական վարքագիծը պարտադրում է հարազատ երեխաներին՝ նրանց ներքաշելով խուլիգանական արարքների մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում.