Միասին կարող ենք
կարևոր
937 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-17 12:42
Քաղաքական

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորն ահազանգում է

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորն ահազանգում է

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ահազանգում է․

«Կոմիտասի պողոտա, ՍԱՍ սուպերմարկետից մի քիչ վերև, Նիսսանի ավտոսալոնի դիմացի մայթ….

Պատառոտել են Հայաստան Դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները:

Եկեք գրազ գանք, որ մեր փառապանծ իրավսպահները մեղավորներին չեն գտնի….

Նիկոլի թվի արդարադատությունը»։