|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Human Rights Watch-ի Եվրոպական և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Գիորգի Գոգիան Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կապված Արցախի Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի լրագրողների և մեկ պաշտոնյայի մահվան հետ:
«Քելբաջարի մերձակայքում հակատանկային ականի պայթյունի արդյունքում երեք խաղաղ բնակիչ է զոհվել: Մտահոգիչ է, եթե ականը վերջերս է տեղադրված եղել և ուղղված է եղել խաղաղ բնակիչների դեմ: Ականները մշտական վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար և խոչընդոտում են հետկոնֆլիկտային վերակառուցմանը»,- գրել է Գիորգի Գոգիան:
Տարօրինակ է միջազգային կազմակերպության պաշտոնյայի՝ «եթե ականը վերջերս է տեղադրված եղել և ուղղված է եղել խաղաղ բնակիչների դեմ» արտահայտությունը, քանի որ ՀՀ ներկայիս կապիտուլյանտ իշխանությունների կողմից Քարվաճառը հանձնվել էր նոյեմբերի 25-ին, հետևաբար, հայկական կողմը չէր կարող «վերջերս» ական տեղադրել հանձնված տարածքում։ Ավելին` Քարվաճառը պատերազմական գոտի է եղել, իսկ նման դեպքերում ականապատումը ոչ մի ապօրինի տարր չի պարունակում` պատերազմական օրենքների համաձայն։