|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Լաչինի միջանցքի փակումը խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և հումանիտար ճգնաժամ է առաջացնում: Այս մասին գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:
Նա նշել է, որ թեպետ ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարները կարող են անցնել Լաչինի միջանցքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու կամ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու համար, Արցախի բնակչության շատ կարիքներ մնում են չբավարարված:
«Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից, ներառյալ` առողջության, առաջին անհրաժեշտության ծառայությունների և ապրանքների հասանելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքները»,- գրել է Գոգիան: