|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Human Rights Watch-ը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին է ներկայացրել հուշագիր Ադրբեջանում տիրող վիճակի մասին. հայտնում է contact.az-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը շարունակում է մտահոգել, իշխանությունները շարունակում են կառավարությանը քննադատողների, քաղաքացիական ակտիվիստների ու ընդդիմադիրների նկատմամբ դաժան ճնշումները:
HRW-ն իր առաջարկներն է ներկայացրել՝ խորհուրդ տալով Ադրբեջանի իշխանություններին բռնաճնշումները դադարեցնելու պահանջ ներկայացնել, նաև պահանջել ազատ արձակել Լեյլա և Արիֆ Յունուսներին, Իլգար Մամեդովին, Ինթիգամ Ալիևին և այլ քաղբանտարկյալների։