|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը ժամանել է Ռուսաստան: Գնացքը Անկարայից մեկնել է հունվարի 29-ին, այնուհետև տարանցել է Վրաստանով և Ադրբեջանով, իսկ այսօր ՝ հունվարի 9-ին, այն հասել է իր վերջնակետին՝ Կալուգայի շրջան: Հայտնում է ռուսական Նիկա ԹՎ-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին անգամ է արտահանումը Ռուսաստանի Դաշնություն ուղարկվում այս երթուղով, մինչ այս Թուրքիայից բեռները տեղափոխվում էին ծովով: Գնացքը Ռուսաստան է տեղափոխել թուրքական հայտնի «BEKO» ապրանքանիշի 4000 միավոր կենցաղային տեխնիկա։
Կալուգայում կազմակերպվել է գնացքը դիմավորելու արարողություն, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը։ Նա նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարևորագույն բաղադրիչը տնտեսական փոխհարաբերություններն են։