|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
The Washington Post-ի՝ Թուրքիայի թղթակից Ասլը Այդընթաշբաշը պարբերականում հոդված է հրապարակել, որում անդրադառնում է թուրք–ամերիկյան խարխլված հարաբերությունների կարգավորմանը Ջո Բայդենի նախագահության ընթացքում։
The Washington Post-ի թղթակիցը զրուցել է Թուրքիայի իշխանություններում մի շարք անանուն աղբյուրների հետ, այդ թվում` Էրդողանի ավագ խորհրդականներից մեկի։
Ի թիվս այլ կարևոր խնդիրների, որոնք խարխլել են թուրք–ամերիկյան հարաբերությունները, խորհրդականը նշել է նաև հայ–թուրքական հարաբերությունները և հայտնել դրանց կարգավորման պատրաստակամության մասին։
«Ավելի զարմանալի էր, որ Էրդողանի ավագ խորհրդականն ինձ ասաց, որ Անկարան պատրաստ է «կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,- նշել է Այդընթաշբաշը։
Նոյեմբերին Թուրքիան աջակցել էր Ադրբեջանի ռազմական արշավին ընդդեմ Հայաստանի, բայց պաշտոնյան այժմ նշում է, որ իրենք կարող են համագործակցել իրենց պատմական թշնամու հետ և նույնիսկ բացել սահմանները։ «Մեզ համար մշտապես խնդիր էր Ադրբեջանի տարածքների օկուպացում Հայաստանի կողմից։ Բայց այդ հարցն այժմ լուծված է։ Եթե Հայաստամը ցանկանա քայլ կատարելի, մենք պատրաստ ենք»,– Էրդողանի խորհրդականին է մեջբերում Այդընթաշբաշը։
Թղթակիցը նշում է, որ թեև Հայաստանը և Կիպրոսը չեն համարվում թուրք–ամերիկյան հարաբերությունների միջուկը, այնուամենայնիվ, այդ երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Թուրքիայի մերձեցմանը Արևմուտքին։