|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի հայտարարության ընդունումը, որը կնշանակեր Բելառուսի նկատմամբ «գործնական գործողություններ»՝ կապված Մինսկում Ryanair ինքնաթիռի վայրէջքի հետ. հաղորդում է Washington Post- ը՝ վկայակոչելով դիվանագետների:
«Ըստ երկու դիվանագետի՝ ... Թուրքիան վետոյի միջոցով արգելափակել է դաշինքի հետ պաշտոնական գործընկերություն պահպանած Մինսկի դեմ ցանկացած գործնական գործողություն»,- գրում է թերթը:
Չորեքշաբթի Հյուսիսատլանտյան խորհուրդը հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում անհապաղ միջազգային հետաքննություն անցկացնել Մինսկում Ryanair-ի միջադեպի կապակցությամբ և ընդդիմադիրներ Ռոման Պրոտասևիչին ու Սոֆյա Սապեգային ազատ արձակել: Դաշինքը հաստատել է իրենց աջակցությունը Բելառուսի վերաբերյալ Եվրոպական խորհրդի որոշումներին և համերաշխություն հայտնել Լատվիային՝ «կապված դիվանագետների անհիմն արտաքսման հետ»: