|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կբացվի վաղը, որի առաջին լիագումար նիստի միակ հարցը 51 ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական լիազորությունների դադարեցումն է:
Այս հարցը լիագումար նիստում կներկայացնի ընթացակարգային հարցերի և կանոնների հանձնաժողովի նախագահ Իրակլի Կադագիշվիլին:
Յուրաքանչյուր պատգամավորի համար քվեարկություն կանցկացվի առանձին: Որոշումը կընդունվի բանաձևով, իսկ բանաձևը ընդունված կհամարվի, եթե դրան աջակցի լիագումար նիստին ներկա գտնվողների մեծամասնությունը, բայց ամբողջ խորհրդարանի առնվազն մեկ երրորդը (50 պատգամավոր):
Պատգամավորները պահանջում են դադարեցնել իրենց պատգամավորական լիազորությունները իրենց որոշմամբ, հրաժարվելով իրենց մանդատներից՝ նրանք բողոքում են 2020-ի հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ․ Վրաստանի խորհրդարան մուտք գործած 60 ընդդիմադիրներից 54-ը դիմումներ են ներկայացրել իրենց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
Կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանը պարտավոր է անհապաղ քննարկել խորհրդարանական լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը և որոշում կայացնել: Օրենքի համաձայն՝ լիագումար նիստի օրակարգի այլ հարցերի քվեարկությունն անընդունելի է, քանի դեռ որոշում չի կայացվել խորհրդարանի պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: