|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վաղը ԵԽԽՎ-ն կքննարկի ռուսական նոր պատվիրակության լիազորությունների հարցը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն երեկ կայացած նիստում կողմ քվեարկեց կանոնակարգային կոմիտեի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցին, որում բանաձև է ներառված, որը թույլ է տալիս Ռուսաստանին մասնակցել հունիսյան նստաշրջանին: Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ` 62-ը, 10-ը ձեռնպահ են մնացել:
Դրանից հետո ՌԴ-ն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը 2014-ի ապրիլին Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված զրկվել է քվեարկության իրավունքից: