|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԵԽԽՎ կայքում երեկ տեղադրվել է Հայաստան այցելած ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Աքսել Ֆիշերի հայտարարությունը, որով նրանք «ողջունում են առաջընթացը, սակայն շեշտում, թե ազդարարված բարեփոխումները պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների»:
Նշել են զգալի բարեփոխումները ոստիկանության, դատական եւ ընտրական համակարգում, որոնք այժմ պետք է դրսեւորվեն օրենսդրության եւ «քաղաքականության մեջ, որ իրականացվեն այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են երկրին: Մի շարք բարեփոխումների, հատկապես ընտրական բարեփոխումների հաջող ավարտը անհրաժեշտ են 2012թ. ընտրությունների ժողովրդավարական ընթացքն ապահովելու համար»:
Համազեկուցողները նաեւ նշել են, որ դեռեւս մնացել են 2008թ. մարտյան իրադարձություններին առնչվող խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. «2008-ի մարտյան դեպքերին դերակատարության համար անձանց կալանավորված մնալը, ինչպես նաեւ 10 զոհերի պատճառների պատշաճ հետաքննության բացակայությունը` շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը»:
Եվ հավելել են. «Դա բացասական ազդեցություն կունենա հաջորդ տարվա ընտրությունների վրա: Հետեւաբար կոչ ենք անում ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամքը` առանց հետագա ձգձգման լուծելու այս խնդիրը»:
Համազեկուցողները մտադիր են զեկույց ներկայացնել այս խնդիրների շուրջ Հայաստանի առաջընթացի մասին ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանում: