|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Օրակարգում Կոսովոյում տիրող իրադրությունն է, Ադրբեջանի կողմից ստանձնված պարտավորությունների կատարման մոնիտորինգը, նաեւ ռուս-վրացական հարցի հումանիտար բաղադրիչը:
Առաջին իսկ օրը ելույթով հանդես կգա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այնուհետեւ բանավեճ կլինի, որի ընթացքում ռուսական պատվիրակությունը սուր հարցեր է բարձրացնելու, մասնավորապես` Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարման հարցը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցին զուգահեռ ներկայացվելու է առանձին բանաձեւ այդ երկրում քաղբանտարկյալների մասին: Վերջինիս կապակցությամբ Բաքուն արդեն իր բողոքն է հայտնել` ընդգծելով, որ նման քննարկում ԵԽԽՎ-ում անցկացնելու որեւէ հիմք չկա:
ԵԽԽՎ-ն կքննարկի նաեւ Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության հարցը, մարդու օրգանների վաճառքի դեմ պայքարի ԵԽ կոնվենցիա մշակելու մասին բանաձեւը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կտեւի մինչեւ հունվարի 25-ը: