|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները, ամենայն հավանականությամբ, չեն վերականգնվի հունվարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք բավական երկար և կառուցողական հանդիպում ենք ունեցել: Ցավոք, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մասնակցության հետ կապված իրավիճակը բարդ է: Ամենայն հավանականությամբ, ամսվա վերջում ռուսական պատվիրակության լիազորությունները չեն վերականգնվի»,- ասել է Ագրամունտը ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման արդյունքներով:
Ագրամունտը նշել է, որ կցանկանար, որ «այլ կերպ լիներ, բայց մենք մտադիր ենք շարունակել զարգացնել երկխոսությունը և համագործակցությունը»: Նա նաև հույս է հայտնել, որ ՌԴ պատվիրակության մասնակցության հետ կապված խնդիրը լուծել կարելի կլինի «հնարավորինս շուտ» և խոստացել է դրա համար ներդնել բոլոր ջանքերը: