|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաշաթաղի շրջանի վարչակազմը։
«Սիրելի՛ կամավորներ
Ինչպես պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս ենք զգացել ձեր ներկայությունը,աջակցությունը արցախահայության կողքին, այնպես և հիմա առավել քան անհրաժեշտ է 10-15 կամավորների աշխատուժի աջակցությունը՝ մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի թվով 22 համայնքների դպրոցների գույքի բարձման և բեռնաթափման հարցում։
Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից այդ աշխատանքների համար ձեզ կտրամադրվի սահմանված որոշակի գումար։ Եթե կգտնվեն ցանկացողներ,խնդրում ենք գրել անձնական նամակ, կամ զանգահարել 047752222 , հեռախոսահամարով»։