|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձեւաչափն է, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` մեկնաբանելով հակամարտության կարգավորման գործում Իրանի միջնորդության վերաբերյալ առաջարկները:
«Իրանը շատ կարեւոր երկիր է մեր տարածաշրջանում, եւ, ի տարբերություն Թուրքիայի, այն պատասխանատու եւ կառուցողական դիրքորոշում է որդեգրում, երբ խոսքը տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության մասին է: Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահները միջնորդության եւ բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձեւաչափն են, ում դերը վերահաստատվել էր հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում եւ հոկտեմբերի 17-ի եւ 25-ի հետագա հայտարարություններում»,- հայտարարել է նախարարը: