|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հարավային Օսիայի մուտքը Ռուսաստան այժմ իրական է. RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովը։
Ավելի վաղ նա ասել էր, որ Ցխինվալը շուտով իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի մաս դառնալու համար։ Նրա խոսքով՝ այժմ խորհրդակցություններ են ընթանում Մոսկվայի հետ. հանրաքվեն կարող է տեղի ունենալ ապրիլի 10-ից հետո։
«Այսօր կա այս հնարավորությունների պատուհանը, այսօր մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ իրական է Հարավային Օսիայի ժողովրդի՝ Ռուսաստանի Դաշնության մաս դառնալու դարավոր, փաստացի դարավոր ցանկությունը։ Մենք ուղղակի իրավունք չունենք բաց թողնելու այս հնարավորությունը»,- ասել է Բիբիլովը։
Միաժամանակ, Հարավային Օսիայի ղեկավարը հորդորել է հանրաքվեի անցկացումը չկապել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտի հետ։