Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Դեռ վաղ է գնահատել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքները ազդելու քաղաքական կյանքի ձևավորման վրա նոր պայմաններում։ Սպասենք, մինչև կառավարություն կլինի այնտեղ»,- ասել է նա երկուշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ նախարարի՝ «մենք, համենայն դեպս, ելնում ենք նրանից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որով մեկնարկել է տնտեսական ամբողջ գործունեության ձևավորման և շրջափակումը վերացնելու հատուկ ձևերի համաձայնեցման գործընթացը, աշխատում են և համապատասխանում ներգրավված բոլոր կողմերի շահերին»: