|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արևմտյան երկրների և Ռուսաստանի փոխադարձ տնտեսական պատժամիջոցներն ազդեցություն կունենան նաև Ղազախստանի վրա: Այդ մասին երեքշաբթի երկրի խորհրդարանի նիստում հայտարարել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Խորհրդարանի նոր նստաշրջանը սկսվում է դժվար պայմաններում: Համաշխարհային տնտեսության մեջ անկայունությունը պահպանվում է, խորանում են աշխարհաքաղաքական վտանգները, այդ թվում՝ ուկրաինական իրադարձությունների պատճառով միջազգային հարաբերությունների բարդացման ֆոնին»,- ասել է Նազարբաևը:
«Փոխադարձ պատժամիջոցներ են միմյանց նկատմամբ սահմանել պետություններ, որոնք արտադրում են, ընդհանուր առմամբ, համաշխարհային ՀՆԱ-ի 60%-ը: Դա կբերի մեր գործընկերների տնտեսական աճի անկման, ինչը կազդի նաև մեզ վրա»,- հավելել է նա: