|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեռևս 90-ականներին, 1994թ.-ի մեծ զինադադարից հետո, Արցախի Ազգային Ժողովին առաջարկ էի ներկայացրել, որով հիմնավորում էի Շուշիի ու Ստեփանակերտ քաղաքների միավորման անհրաժեշտությունը՝ Շուշի անվամբ: Ներկա Շուշի քաղաքը, իր աշխարհագրական դիրքից ելնելով՝ սահմանափակ է ծավալման համար:
Այն հիմնականում կդառնար միասնական մայրաքաղաքի վարչական, կրթական, հոգևոր և մշակութային կենտրոնը, իսկ ներկա Ստեփանակերտը՝ հիմնական բնակատեղին: Ներկա երկու քաղաքները օդային ուղիղ գծով իրարից հեռու են 3-4կմ-ով, իսկ ավտոճանապարհով՝ 12կմ:
Կապի ժամանակի ու տարածության կրճատման, միասնականացման համար առաջարկում էի ստեղծել տեղաշարժի նոր տրանսպորտ՝ ճոպանուղային ցանց: Առաջարկը ողջունվեց և ասացին, որ հետագայում լուծելիք հարց է: Այդ օրերից անցել է 20 տարի: Հուսով եմ, որ մի օր կանդրադառնան»: