կարևոր
3922 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-19 19:10
Քաղաքական

Բախվում ենք մի խայտառակ գործընթացի հետ․ Լիլիթ Գալստյանը՝ բուհերի միավորման մասին

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ՝ համալսարանը մեկ այլ բուհին միավորելու խնդրի հետ կապված։ Այսօր համալսարանում հրավիրվել էր քննարկում , որի ընթացքում դասախոս, նաև՝ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ նամակով դիմել է  ԿԳՄՍ նախարարին։

«Այն բոլոր մարտահրավերներն, որն այսօր դիմագրավում է մեր հասարակությունը` հանրային փսորումն ու արժեքային դեգրադացիան, իմ խորհին համոզմամբ կարելի է միայն հաղթահարել առողջ կրթական քաղաքականությամբ, որին լծված եք դուք։ Օրեր առաջ, երբ այս բոթը իմացանք, ես նամակով դիմեցի ԿԳՄՍ նախարարին,  երկու հարցադրումներ ունեի․ Առաջինը վերաբերում է նրան՝ ինչո՞ւ է նման գործընթացը իրականացվել գաղտնիության պայմաններում՝ առանց անձնակազմի հետ բաց և թափանցիկ քննարկման, մյուս հարցադրումը այն էր, որ խնդրում էի փոխանցել այն հիմնավորներն ու վերլուծությունները, պետության կարիքների հաշվառումն ու կրթական և կառավարչական նպատակադրումները, որոնք ընկած են այս ծրագրի հիմքում»,- նշեց պատգամավորը։

ՀՅԴ ԳՄ անդամը խոսեց նաև կեղածարարության մասին, որին դիմել է կառավարությունը կամ ԿԳՄՍՆ-ն․

«Հիմնավորման մեջ հղում է կատարվում Կրթության զարգացման 2030 թվականի պետական ծրագրին, ընկերներ այս ծրագիրը դեռ նախագծի մակարդակում է։ Խորհրդարանական երկիր Հայաստանում այս նախագիծը դեռ հաստատված չէ Խորհրդարանում։ Դեռևս չհաստատված օրենքի ուժ ունեցող փաստաթուղթը հղում է արվում հիմնավորման մեջ։ Չի կարելի հասարակությանը նման կերպ մոլորեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։