կարևոր
4426 դիտում, 16 ժամ առաջ - 2025-08-01 13:17
Քաղաքական

Գնացել էր Սյունիք՝ հիշեցնելու իր և իր պաշտոնի գոյության մասին, նաև բարձրաձայնելու, որ «ապագա կա»․ Լիլիթ Գալստյանը՝ Վահագն Խաչատուրյանի մասին

Գնացել էր Սյունիք՝ հիշեցնելու իր և իր պաշտոնի գոյության մասին, նաև բարձրաձայնելու, որ «ապագա կա»․ Լիլիթ Գալստյանը՝ Վահագն Խաչատուրյանի մասին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Անգերազանցելիները․․․

Վահագն Խաչատուրյանը (ինքը ՀՀ նախագահն է, նկարի մարդը), գնացել էր Սյունիք՝ հիշեցնելու իր և իր պաշտոնի գոյության մասին, նաև բարձրաձայնելու, որ «ապագա կա»։

Նռնաձորի բնակիչներից մեկը նկատեց, որ մինչ ապագայի գալը, լավ կլինի վերջապես կառուցեն-ավարտեն իրենց գյուղի մանկապարտեզը, որ կառավարության խոստացած 500 մանկապարտեզ և 300 դպրոց ծրագրով 4 տարի շռայլորեն ծախում են ժողովրդի վրա։

Եվ ի՞նչ է պատասխանում էս նախագահը․

նախ ասում է, որ կառավարությունը փողի խնդիր չունի,

հետո՝ նռնաձորցիներին հորդորում է չփիլիսոփայել,

ավելի հետո, ամենայն լրջությամբ, ավելացնում՝ «շինարարից դուք պիտի հարցնեք, ինչո՞ւ չի աշխատում»։

Սա հատված չէ Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» վիպակից, ոչ էլ՝ Էրազմ Ռոթերդամցու «Գովք հիմարության»/ Moriae Encomium, sive Stultitiae Laus/ փիլիսոփայական աշխատությունից։

Հ․Գ․ Անցնող չորս տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել ընդամենը 40 դպրոց»։