|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ ու կոչ է արել դադարեցնել կրակը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շտապ դեէսկալացիայի, հրադադարը վերականգնելու եւ բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում»։
Ըստ Բայդենի՝ ԱՄՆ-ը պետք է պնդի, որ շփման գծի երկայնքով դիտորդների թիվն ավելացվի, «Ռուսաստանին կոչ անի դադարեցնել երկու կողմերին զենքի ցինիկ մատակարարումը»: Բացի այդ՝ Վաշինգտոնը պետք է վերանայի իր օգնության ծրագրերը՝ համոզվելու համար, որ ոչ մի զենք չի կարող օգտագործվել հարձակողական նպատակներով:
«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում սպառնում է վերաճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, ուստի տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է անհապաղ ձգտեն դեէսկալացիայի եւ բանակցություններին վերսկսման»,- հստակեցրել է քաղաքական գործիչը։