|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այս պահին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում խաղաղ հավաք է անցկացվում` ի զորակցություն Արցախի ու հայ զինվորի՝ «Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսով. հայտնում է Jnews.ge-ն։
Մի քանի հազար մարդ է հավաքվել մարզադաշտում: Պաստառներին Հայաստանում բնակվող` Ջավախքից 5 զինվորների լուսանկարներն են, որոնք զոհվել են ԼՂ մարտերում։
Ակցիայի կազմակերպիչները ցանկանում են ամփոփել դրամահավաքի և այլ նյութական օգնության արդյունքները, որոնք Ախալքալաքում տեղի են ունենում արդեն մեկ շաբաթ: Նշվում է, որ դրանից հետո ևս հավաքագրումը կշարունակվի:
Ակցիայից հետո մասնակիցները երթով կմեկնեն դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ տեղի կունենա ընդհանուր աղոթք և մոմավառություն:
