|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ախալքալաքում բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները պահանջել են տեղական վարչակազմի եւ քաղաքային խորհրդի` սակրեբուլոյի ղեկավարների հրաժարականը: Ախալքալաքցիները նրանց մեկ շաբաթ ժամանակ են տալիս: Նրանց խոսքերով`թեեւ ընտրություններ անցկացվեցին, բայց այդ կառույցներում շարունակում են ծառայել Միխեիլ Սահակաշվիլիի եւ Վանո Մերաբիշվիլիի կադրերը. տեղեկացնում է Apsny.ge-ն:
Ի դեպ, ակցիային մասնակցել են «Վրացական երազանքի» ներկայացուցիչներ:
Ախալքալացիների պահանջին արձագանքել է սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը. նա հրաժարական է տալու: