|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախում անցկացվող ՏԻՄ ընտրություններին քվեարկելու համար առավոտյան ժամը 9:30-ին տիկնոջ հետ Ստեփանակերտի թիվ 1/8 ընտրատեղամաս է այցելել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԺ Facebook-ի պաշտոնական էջից:
«Տեղական իշխանությունների որակը կախված է մեր քաղաքացիների այսօրվա ընտրությունից: Մենք ապրում ենք տարբեր բնակավայրերում, բայց դրանք այնքան են մեզ հարազատ դարձել, որ նրանից, թե ինչպես են լուծվում այդ համայնքների խնդիրները՝ կախված է մեր առօրյան, ապահովությունն ու տրամադրությունը»,- ընտրությունը կատարելուց հետո ասել է ԼՂՀ ԱԺ նախագահը: